Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դասախոսներին ազատել են աշխատանքից

Կարևոր լուրեր Հասարակություն
dasaxos

Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանն  ազատվել է  աշխատանքից: Այդ մասին պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոսը գրել է  ֆեյսբուքյան իր էջում եւ հայտնել,  որ իր հետ լուծվել է աշխատանքային պայմանագիրը: Համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հրամանով բուհի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարի եւ ամբիոնի դոցենտի պաշտոններից ազատվել է  նաեւ Հովհաննես Խորիկյանը: Հիշեցնենք, որ ՇՊՀ դասախոսներ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը պարբերաբար բարձրաձայնում էին  Շիրակի պետական համալսարանում ֆինանսական չարաշահումների մասին եւ անվստահություն հայտնում ռեկտոր Սահակ Մինասյանին: Նշենք, որ վերջերս  դասախոսները նամակ էին ուղարկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին և ՀՀ ԱԺ կրթության և գիտության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանին:  Պատգամավորներից կազմված խումբը  օրեր առաջ եղել  էր Գյումրիում եւ հանդիպել  նամակի հեղինակների, ինչպես նաեւ  համալսարանի ղեկավարության հետ:  Թե երբ է լինելու հանձնաժողովի կողմից վերջնական եզրակացությունը, Վարդան  Բոստանջյանն այցից հետո նշել էր, որ իրավիճակը կներկայացվի ԱԺ խորհրդին. «Մոտ օրերս Էթիկայի հանձնաժողովի ընդլայնված նիստ կլինի, որին կմասնակցի նաև հոգաբարձուների խորհրդի նախագահը, կրթության և գիտության նախարարը, նաև մենք, և կփորձենք հարցերին վերջնական լուծում տալ»: