Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«7 տարի է ընկած եմ Երեւանի փողոցները» (տեսանյութ)

Հասարակություն
nairit

7 տարի է Սյունիքի մարզի բնակիչ  Էմմա Խաչատրյանը փնտրում է իր 29-ամյա որդուն՝  Արային. «7 տարի է տունս տեղս թողած, ամբողջ օրը Սյունիքի մարզից ընկած եմ Երեւանի փողոցները: Ի՞նչի համար, որ մեղքիս համար»: Կապանցի  Արա Խաչատրյանը տնից  դուրս է եկել ընկերոջ զանգից հետո: «Աչքիս առաջ իմ տղային տարան եւ մի գրիչի հարվածով գրեցին անհայտ կորած: Ո՞ւմ վրա հույս դնես, կաշառակեր դատախազությա՞ն, քննչականի՞, Սերժ Սարգսյանի՞, թե՞ ոստիկանության վրա:  Գնում ես ոստիկանություն, քեզ ծեծում գցում են դուրս»,- ասում է Էմմա Խաչատրյանը:       «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները կրկին Կառավարության շենքի մոտ են։ Նախորդ շաբաթ  գործադիրը   որոշել էր  «Նաիրիտ 2»-ը վաճառել     «Ա-Ս ինվեսթմենթս» ՍՊԸ-ին։ «Նաիրիտ 2-ը առանձին գործարան էր, Նաիրիտը առանձին միավոր է, կապ չունեն իրար հետ»,- ասում է գործարանի նախկին աշխատակից Անահիտ Մանուկյանը:  Նաիրիտցիները վճռական են տրամադրված՝  պայքարը շարունակելու են այնքան ժամանակ, մինչեւ գործարանը աշխատի. «Հասկանում ենք, որ ոչ միայն մենք կվերադառնանք մեր աշխատանքին, այլեւ Հայաստանի տնտեսությունը կզարգանա Նաիրիտի աշխատելով»,- ասում է  Անահիտ Մանուկյանը:   Իսկ  Մնացական Յաղմուլյանն էլ ավելացնում է՝ «Եթե սովետական տարիներին 70 պետություն արտադրանք էր գնում, հիմա արդարանում են, որ արտադրանք տալը ձեռնտու չէ, տակ են տալիս , ո՞նց այսպես ստացվեց: Ցանկություն չկա, կառավարության, ղեկավարության կողմից»:   Եթե Կառավարության շենքի դիմաց Նաիրիտցիները պահանջում են գործարանի վերագործարկում, ապա դատարաններում էլ պահանջում են  վճարել իրենց աշխատավարձերի տույժ–տուգանքները, որոնցից հրաժարվելու մասին իրենք ստիպված են եղել ստորագրություն տալ աշխատավարձերի պարտքերի վճարման պայմանագիրը կնքելիս: «Գնում ենք դատարան, դատարանը որոշում է՝ գնացեք 2 ամսից հետո, երկու ամսից հետո....  ու ձգում են: Մենք գիտենք, որ ճիշտ ենք, թղթերը, ամեն ինչը կա: Բայց մեր դատարաններում ճիշտն ասած չեն էլ լսում»,-ավելացնում է  Գեւորգ Դոլմազյանը Հիշեցնենք, որ  3 տարի առաջ նաիրիտցիները պայմանագրեր կնքեցին եւ հրաժարվեցին տույժ տուգանքներից՝  աշխատավարձերը ստանալու համար: