Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժոզե Մոուրինյոն ծաղրել է իր ներկայիս ակումբին (տեսանյութ)

Սպորտ
a1mou-1403

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլից դուրս մնալուց հետո հայտարարել է, որ դա նորություն չէր անգլիական ակումբի համար: «Ես նախկինում նստել եմ պահեստայինների այդ աթոռին «Պորտուի» ու «Ռեալի» հետ, եւ երկու դեպքում էլ «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է մնացել մրցաշարից: Այնպես որ, դա նորություն չէր ակումբի համար», - չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղից հետո ասել է պորտուգալացի մասնագետը: Անգլիական լրատվամիջոցներին պարզապես զարմացրել է Ժոզե Մոուրինյոյի նման մեկնաբանությունը: «Պորտուգալացին պարզապես ծիծաղում է ակումբի վրա, որը նրան տարեկան 17 մլն ֆունտ աշխատավարձ է վճարում: «Յունայթեդին» հարկավոր էր ընդամենը նվազագույն հաշվով հաղթանակ, սակայն թիմը սեփական դաշտում հակառակորդ է սահմանում՝ մրցակցին թույլ տալով կատարել 23 հարված իր դարպասին: Նման բան «Օլդ Տրաֆորդում» չէր եղել վերջին 7 տարիներին», - գրել է eurosport կայքը: Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» «Սեւիլյային» սեփական դաշտում պարտվելով 1:2 հաշվով, դուրս է մնացել հետագա պայքարից, քանի որ առաջին խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի: