Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերջին տարիներին Չարենցի մասին շատ փակ էջեր են բացվել (տեսանյութ)

Հասարակություն
charenc

«Ուրախալի է, որ Չարեցի շուրջ հետաքրքրությունը վերջին 20-30 տարում շատ մեծացել է»,- Եղիշե Չարենցի ծննդյան օրվան ընդառաջ, ասում է գրականագետ Դավիթ Գասպարյանը: Չարենցը  ծնվել է 1897թ-ի  մարտ 13-ին, Կարսում: Վերջին տարիներին ըստ գրականագետի՝ Չարենցի  կյանքի հետ կապված շատ փակ էջեր բացահայտվեցին: «Միայն վերջին տասնամյակների ընթացքում անտիպների 3 գիրք է տպագրվել՝ «Անտիպ և չհավաքված երկեր» ժողովածուն, «Նորահայտ էջեր» ժողովածուն, որն ընդգրկում էր շուրջ 350 անտիպ ստեղծագործություն, և նախորդ տարի տպագրվեց «Գիրք մնացորդացը», որտեղ բացի պոեմներից ու բանաստեղծություններից՝ նաև կենսագրական էջեր ու փաստաթղթեր կան»։ Չարենցի գերեզմանի վայրի հետ կապված շատ վարկածներ կան, բայց ճշմարտությունը մեկն է, ասում է գրականագետ Դավիթ Գասպարյանը. «Չարենցին հուղարկավորել են Էջմիածին տանող ճանապարհին գտնվող Ներքին Գործերի պանսիոնատի բակում»:  Դավիթ Գասպարյանը 80-ականերին անձամբ է դեպքի վայրում որոնողական աշխատանքներ կատարել, որի համար նրան նույնիսկ  2 օր ձերբակալել են: