Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանը ԵՄ անդամ չի լինի առանց Ռուսաստանի կամ Թուրքիայի» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled-collagge-1

«Շատ մարդիկ դեմ են առանց սահմանների եվրոպային, նրանք ցանկանում են փակվել, խոսքս այնպիսի երկրների մասին է, ինչպիսիք են Ֆրանսիան, Բելգիան, Իսպանիան, նրանց օր օրի ավելի ու ավելի շատ են անհանգստացնում  արևելյան եվրոպայի ներկային սահմանները»,- նշում է հոլանդացի ուսանող իրու Ռոբժոմը: Նա Երևանում  մասնակցում է «Եվրոպական պլանավորման խորհրդաժողովին»,որի   նպատակը տարբեր երկրներից ժամանած երիտասարդների համար աշխարհաքաղաքական, կրթական ու սոցիալական խնդիրների շուրջ քննարկումների հարթակ ստեղծելն է.  «Եվրոպայի գլխավոր խնդիրն այն է, որ ամեն բան մեզ մոտ կարգին է, մարդիկ ազատ ժամանակ շատ ունեն և այն բողոքելով են անցկացնում, փոխարենը փոքրիկ խնդիրները լուծեն»: Երիտասարդի կարծիքով Հայաստանը եվրամիությանը մերձենալու  ճանապարհին լուրջ խնդիրների կբախվի.  «Եթե պատրաստվում եք դա անել որպես առանց սահմանների եվրոպայի մաս, պիտի ճանապարհ գտնենք, անհրաժեշտ կլինի միացնել կամ Թուրքիային կամ Ռուսաստանին, խնդիրն այն է, որ շատ մարդիկ դեմ են այս երկու պետությունների եվրաինտեգրմանը, այդ իսկ պատճառով ես համոզված չեմ, որ դա մի օր տեղի կունենա»: Իրուի տեսակետը ոչ բոլորն են կիսում, թեժ քննարկումների արդյուքում երիտասարդները վաղվա եվրոպայի սեփական տարբերակն են մտածել:  Օրինակ՝ Միրեքը երազում է նոր պետական միավորման՝ Եվրոպայի Դաշնության մասին.  «Դա նշանակում է, որ կարող եմ ասել՝ իմ երկիրը եվրոպան է, այլ ոչ օրինակ Գերմանիան, խոսքս Սովետական Միության նման կառույցի մասին չէ, ուզում եմ, որ միասնական ընտանիք դառնանք ու միասին աշխատենք»: Սայմընն առաջին անգամ է Հայաստանում, նեղսրտում է, որ չի հասցրել շրջել երկրում, երկուշաբթի խորհրդաժողովի ավարտից անմիջապես հետո վերադառնալու է Նիդեռլանդներ սակայն վստահ է՝ շուտով էլի է գալու.  «Դուք եվրոպացիներ եք, տեսեք հետևի պաստառները, Հայաստանի ու Եվրամիության դրոշներն իրար կողքի են, մի օր դուք եվրամիության կազմ կմտնեք» Աշխարհաքաղաքական հարցերի շուրջ քննարկումներում երիտասարդների կարծիքներն, իհարկե, բախվում են, բայց մեկ հարցում նրանք  միակարծիք են՝ Հայաստանը եվրոպական երկիր է: