Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակումբային կյանքի մասին Հայաստանում սխալ  պատկերացում կա (տեսանյութ)

Հասարակություն
dj-nkar

Դիջեյների միջազգային օրվան ընդառաջ Երեւանում է  բելգիացի DJ Jerry Roper-ը, ում տատիկը հայ է: Նա առաջին անգամ է Հայաստանում եւ խոստովանում է, որ հայերեն ոչ մի բառ դեռ չգիտի: Jerry Roper-ը նաեւ ներկայացրել է պրոֆեսիոնալ  դիջեյ լինելու նախապայմանները: «Այս մասին կարելի է երկար խոսել: Կասեմ, որ լավ դիջեյ լինելու համար պետք է կիրք ունենալ , սիրել աշխատանքը եւ ամբողջությամբ տրվել գիշերային  կյանքին: Դիջեյը պետք է հիշի, որ վճարվում է մարդկանց  ուրախացնելու համար: Եթե կանայք պարում են, տղամարդիկ  խմիչք են պատվիրում  եւ ակումբը գումար է աշխատում, ուրեմն դու լավ դիջեյ ես»: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ներկա էին նաեւ DJ-ների հայկական ասոցիացիայի անդամներ՝ DJ Guevo-ն եւ  DJ Arni Rock-ը, ովքեր խոսեցին, թե ինչո՞վ են հայ DJ-ները տարբերվում աշխարհի այլ երկների DJ-ներից և ինչ միջավայրում են նրանք կայանում։ Ինչպես և ովքե՞ր են է նշում տոնը և ո՞րն է դրա նպատակը։ Եվ վերջապես ինչպիսի՞ն է Հայաստանում ակումբային երաժշտության մակարդակը: