Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինական համայնքը նշեց Տարաս Շևչենկոյի 204 ամյակը (տեսանյութ)

Հասարակություն
shevchenko

Ուկրաինացու համար Տարաս Շևչենկոն նույն է, ինչ հայերի համար Հովհաննես Թումանյանը։ Այսօր ուկրաինացի նշանավոր բանաստեղծի 204 ամյակն է։ Հայաստանում ուկրաինական համայնքը ամեն տարի հավաքվում է Շևչենկոյի հուշարձանի մոտ՝ ներկայացնում նրա ստեղծագործությունները։  Ուկրաինական համայնքի ղեկավար Աննա Հարությունյանը նշում է. «Շևչենկոն բոլորին միացնում է, սաղ աշխարհի ուկրաինացիների միացնում է իր ստեղծագործական աշխատանքներով, իր կյանքով։ Ինքը օրինակ է ծառայում բոլոր ուկրաինացիների համար»։ Նախկինում ուկրաինական համայնքը Հայաստանում բավականին  մեծ էր, մոտ 400 հոգի, սակայն տարբեր պատճառներով  նրանք  հեռացել են Հայաստանից։ Հայաստանից.   Հիմա համայնքում մոտ 100 հոգի կա, բայց ակտիվը  50 հոգի է։ Տարաս Շևչենկոյի հուշարձանը կառուցվել է 2013 թվականին, սակայն մինչև օրս պաշտոնական բացումը տեղի չի ունեցել։ Պաշտոնական բացումը կազմակերպելու համար  համայնքը սպասում է Ուկրաինայից հյուրերի։