Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպական ֆուտբոլում ամենավտանգավոր թիմը «Այաքսն» է

Սպորտ
sport-ajax-1

Եվրոպայի ֆուտբոլային հետազոտությունների կենտրոնը հատուկ ուսումնասիրություն է կատարել՝ պարզելու, թե առաջատար երկրների թիմերից որոնք են բոլորից շատ հարվածներ կատարել մրցակիցների դարպասին: Պարզվում է, որ ընթացիկ մրցաշրջանում բոլորից հաճախ հարվածներ կատարել են հոլանդական «Այաքսի» խաղացողները՝ 302: Ապա հաջորդում են «Մանչեսթեր Սիթին»՝ 290, «Սելթիկը» եւ «ՊՍԺ»-ն՝ 289-ական, «Լիվերպուլը»՝ 286, «Ռեալը»՝ 282: Իսկ ահա սեփական դարպասին ընդունած հարվածների քանակով առաջին տեղում սլովենական «Օլիմպիան» է, որը մրցակիցներին միայն 61 անգամ է շանս տվել սպառնալու: Դրան հաջորդում են բուլղարական «Լուդոգորեցը»՝ 62, չեխական «Սլավիան»՝ 65, խորվաթական «Դինամոն»՝ 66: Իսկ ահա իր եւ մրցակիցների կատարած հարվածների հարաբերակցությամբ առաջին տեղում «Պորտուն» է: Պորտուգալացիները մրցակիցների դարպասին կատարել են 258, իսկ սեփական դարպասին թույլ են տվել ընդամենը 68 հարված: Տոկոսային հարաբերակցությունը կազմել է 3.79 գործակից: Այդ ցուցանիշով երկրորդ տեղը զբաղեցնում է «Լուդոգորեցը»՝ 3.66 (227-62), երրորդ՝ «Ցրվենա Զվեզդան»՝ 3.23 (236-73):