Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդ և պատանի ձյուդոիստները պատրաստվում են Եվրոպայի գավաթի խաղարկությանը

Սպորտ
ձյուդո

Մարտի 3-ից 13-ը ձյուդոյի Հայաստանի Հանրապետության երիտասարդների և պատանիների հավաքականները համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնելու Օլիմպավանում` ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի և մարզիչ Գոռ Հարությունյանի գլխավորությամբ: Ձյուդոյի ՀՀ երիտասարդների և պատանիների հավաքականների համար այս հավաքը նախապատրաստական է. պատանիները նախապատրաստվում են մարտի 31-ից ապրիլի 1-ը Ռուսաստանի Դաշնության Տուլա քաղաքում կայանալիք Եվրոպայի գավաթի մրցաշարին, որը վարկանիշային է Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի համար: Իսկ երիտասարդները նախապատրաստվում են 2018 թվականի առաջին միջազգային մրցաշարին՝ Եվրոպայի գավաթի խաղարկությանը, որը կայանալու է Իտալիայի Լիգնանո քաղաքում: Ուսումնամարզական հավաքի մեկնարկից առաջ մարզիչները մարզիկների հետ քննարկեցին մարզումները նպատակային կազմակերպելու, մրցումներին հաջող մասնակցելու, կարգապահական և այլ հարցեր:   ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն