Անգլիայի հավաքականը պահանջել է 6 մետրանոց պատնեշ
2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմկոմիտեն դիմել է մրցաշարի շինարարական կոմիտեին եւ պահանջել Զելենոգորսկի մարզաբազայի շուրջը տեղադրել 6մ բարձրության պատնեշ: «Այդ կարգի պահանջ ներկայացվել է ոչ միայն այդ, այլեւ Լոմոնոսովում եւ Պավլովսկում գտնվող մարզաբազաների համար: Մենք արդեն հաշվարկում ենք դրանց կառուցման ինչպես տեխնիկական, այնպես էլ ֆինանսական կողմերը», - այդ կապակցությամբ հայտարարել է առաջնության շինարարական կոմիտեի փոխնախագահ Սերգեյ Կլիմովը: Վերը նշված մարզաբազաներում արդեն տեղադրվել են 2մ բարձրության պատնեշներ: Սակայն պարզվում է, որ դրանցում հանգրվանող Անգլիայի, Կոստա Ռիկայի եւ Հարավային Կորեայի հավաքականների ղեկավարները պահանջել են պատերի բարձրությունը հասցնել մինչեւ 6 մետրի: Հիշեցնենք, որ 2018թ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կայանալու է Ռուսաստան 11 քաղաքներում, հունիսի 14-ից մինչեւ հուլիսի 15-ը: