Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը մրցել է Freekickerz թիմի դեմ (տեսանյութ)

Սպորտ
a1miki-1

Գերմանական Freekickerz ինտերնետային հեռուստաալիքի հերթական թողարկմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:   Մեր ֆուտբոլիստը 11մ հարվածաշարում մրցել է հեռուստաալիքի երկու լրագրողների հետ: Հենրիխ Մխիթարյանը Միխայել «Միչին» հինգ փորձից իրացրել են 4-ական հարվածներ, իսկ հաջորդ փորձի ժամանակ մեր ֆուտբոլիստը հաղթել է՝ 5:4:   Նշենք, որ Freekickerz ինտերնետային հեռուստաալիքը գործում է 2010 թվականից եւ հիմնականում զբաղվում է ֆուտբոլի մասսայականացման հարցերով՝ անվանի ֆուտբոլիստների մասնակցությամբ կազմակերպելով հետաքրքիր մրցույթներ: