A
A
Ինդոնեզիայում ՀՀ դեսպան է նշանակվել Ձյունիկ Աղաջանյանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Աննա Աղաջանյանն ազատվել է Ինդոնեզիայի Հանրապետությունում եւ Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:
Ձյունիկ Աղաջանյանը փոխարինել է Աննա Աղաջանյանին նշանակվելով Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա):
Բացի այդ, Ձյունիկ Աղաջանյանն ըստ հրամանագրի ազատվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից: