Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի տոմսերն արդեն վաճառքում են

Սպորտ
sport-futboli-toms

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումների տոմսերն արդեն վաճառքում են: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 4000-5000, Արևելյան տրիբունայինը՝ 3000-4000, Հյուսիսային եւ Հարավային տրիբունաներինը՝ 2000-ական դրամ: Հիշեցենքն, որ մարտի 24-ին կայանալու է Հայաստան - Էստոնիա, իսկ մարտի 27-ին՝ Հայաստան - Լիտվա ընկերական հանդիպումները: Ի դեպ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տոմսերի իրացման նոր քաղաքականություն է մշակել: Այսուհետ յուրաքանչյուր տարվա սկզբում վաճառվելու են հավաքականի հանդիպումերի աբոնեմենտներ: Մարզասերները դրանք կարող են ձեռք բերել 50 տոկոս զեղչով: Վաճառքում են լինելու Հյուսիսային եւ Հարավային տրիբունաների տարեկան աբոնեմենտներ, որոնց գինը կազմում է 8 հազար դրամ: Տեղերը սահմանափակ են: 2018 թվականի աբոնեմենտները ներառելու են 5 հանդիպումներ. 24.03.2018 թ.՝ Հայաստան – Էստոնիա (ընկերական հանդիպում) 27.03.2018 թ.՝ Հայաստան – Լիտվա (ընկերական հանդիպում) 06.09.2018 թ.՝ Հայաստան – Լիխտենշտեյն (Ազգերի լիգայի հանդիպում) 13.10.2018 թ.՝ Հայաստան – Ջիբրալթար (Ազգերի լիգայի հանդիպում) 16.10.2018 թ.՝ Հայաստան – ՆՀՀ Մակեդոնիա (Ազգերի լիգայի հանդիպում)