Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում մարզված «Արարատը» հաղթեց Կիպրոսում պարապած «Գանձասար-Կապանին» (տեսանյութ)

Սպորտ
sport-ararat-1.03.

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի վերջին խաղում Երեւանի «Արարատը» իր հարկի տակ ընդունեց Կապանի «Գանձասար-Կապանին» եւ հաղթեց 1:0 հաշվով: Հանդիպման միակ գոլը 77-րդ րոպեին խփեց Դավիթ Մինասյանը: Հարկ է նշել, որ Հայաստանում նախապատրաստված արարատցիներն ավելի լավ տպավորություն թողեցին այս խաղում, քան Կիպրոսում ուսումնամարզումային հավաք անցկացրած կապանցի ֆուտբոլիստները: Այս հաղթանակից հետո «Արարատը» վաստակեց 12 միավոր, սակայն դեռեւս 8 միավորով հետ է մնում 5-րդ տեղում գտնվող «Բանանցից»: «Գանձասար-Կապանն» առաջին անգամ տեղի տվեց մրցակցին, այն բանից հետո, երբ 12 հանդիպում շարունակ չէր ճաշակել պարտության դառնությունը: