Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պեպ Գվարդիոլան աջակցում է իր կողմից ջախջախված Արսեն Վենգերին

Սպորտ
sport-giardiola

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն անցած կիրակի «Carabao Cup»-ի՝ Անգլիայի ֆուտբոլի լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Սիթիին» պարտվելուց հետո հայտնվել է այնպիսի ուժեղ Ճնշման տակ, ինչպիսին երբեւէ չէր պատահել իր կարիերայի ընթացքում։ Լոնդոնյան ակումբում արդեն մտածում են ֆրանսիացի մարզիչին փոխելու մասին: Սակայն, ինչպես նշում է  daily mail-ը «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսելով այդ մասին, իր կարեկցանքն է հայտնել Արսեն Վենգերին,  միաժամանակ պատարաստակամություն հայտնելով աջակցել գլխավոր մարզչին: «Ես ամբողջովին հասկանում եմ նրան, քանի որ մեր ուսերին մեծ բեռ կա։ Այն ինչ պատահել է Արսեն Վենգերի հետ, ապագայում կարող  է իմ հետ էլ պատահել։ Մենք հաղթել ենք եւ ես այդ առիթով ինձ լավ եմ զգում։ Արսեն Վենգերը չի հաղթել, եւ այդ պատճառով էլ ճնշման տակ է։ Ես միշտ էլ իմ գործընկերներին աջակցում եմ», - ասել է իսպանացի մարզիչը։ Հավելենք, որ անվանի մարզիչներն այսօր կրկին մրցելու են իրենց թիմերով: Անգլիայի առաջնութան 28-րդ տուրի շրջանակում «Արսենալը» սեփական դաշտում ընդունելու է «Մանչեսթեր Սիթիին»: