Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է Ալբերտ Մկրտչյանը

Քաղաքականություն
nra-bolor-heqiatnery-n63711-1

Այսօր վաղ առավոտյան երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնից:  Ալբերտ Մկրտչյանը  2000 թ-ից Մհեր Մկրտչյանի արտիստական թատրոնի տնօրենն էր եւ գեղարվեստական ղեկավարը: Փետրվարի 27-ին լրացել էր  Ալբերտ Մկրտչյանի 81-ամյակը։ Նա հայտնի եւ  սիրված դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի փոքր եղբայրն է։