Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ Բրյուսելում

Քաղաքականություն
Untitledքք

Փետրվարի 25-ին Բրյուսելի ՍՄարիամ Մագդաղենացի հայկական եկեղեցում տեղի ունեցավ 1988թփետրվարի 27-29 սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ։ Պատարագին ներկա էին Բելգիայում աշխատանքային այցով գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե ԱլեքսանյանըՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ ԲեգլարյանըԲելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության և ՆԱՏՈ-ում Հայաստանի Մշտական ներկայացուցչության դիվանագետներհայ համայնքի ներկայացուցիչներ։

Պատարագից հետո  հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանի մոտ Բելգիայի հայկական կազմակերպությունների կողմից կազմակերպվեց սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հանրահավաք և ծաղկեպասկների զետեղման արարողություն։