Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարապետ Չալյանը Արսեն Ջուլֆալակյանին զրկեց մեդալից

Սպորտ
a1borba-24.02.

Կիեւում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում այսօր բավականին հետաքրքիր ու սկզբունքային մենամարտ տեղի ունեցավ երկու հայ ըմբիշների միջեւ:   Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի 2018թ չեմպիոն Կարեպետ Չալյանը 77 կգ քաշային կարգի մրցումների քառորդ եզրափակիչում հանդիպեց Արսեն Ջուլֆալակյանի հետ, որին հաղթել էր հենց հանրապետության մրցումների եզրափակիչում: Ըմբիշների այս տարվա երկրորդ մենամարտը կրկին ավարտվեց առաջինի հաղթանակով՝ 2:0:   Ի դեպ, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, որը այդ մենամարտում, բնականաբար, ներկայացրել է որդուն, դժգոհելով մրցավարությունից, պատրաստվում էր բողոքարկել այն, սակայն վերջին պահին մտքափոխվել է:     Ավաղ, Կարապետ Չալյանը կիսաեզրափակիչ փուլում լարված պայքարում պարտվեց իրանցի Փեյկան Մոսուտին՝ 1:2: Այդպիսով, նա վաղը կանցկացնի եւս մեկ մենամարտ՝ 3-րդ տեղի համար, իսկ ահա Արսեն Ջուլֆալակյանը վերջնականապես դուրս մնաց մեդալի համար պայքարից: