Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աերոֆլոտ Օփեն». Տիգրան Լ. Պետրոսյանը տոնեց երկրորդ հաղթանակը

Սպորտ
a1chess-aeroflot-21.02.

Մոսկվայում ընթացող շախմատի «Աերոֆլոտ Օփեն» միջազգային փառատոնի գլխավոր մրցաշարում Հայաստանի 7 պատվիրակներից հաջող է հանդես գալիս գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը:   Այսօր կայացած 2-րդ տուրում մեր շախմատիստը սեւերով հաղթեց լեհ Կաչպեր Պիորունին եւ վաստակեց երկրորդ միավորը: Նա այժմ 5 մասնակիցների հետ բաժանում է 1-6-րդ տեղերը:   Իսկ ահա մրցաշարը հաղթանակով սկսած գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանն իր երկրորդ պարտիայում պարտվեց ուկրաինացի Անտոն Կորոբովին, իսկ Արման Միքայելյանը ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Միխայիլ Անտիպովի հետ: Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Արամ Հակոբյանը կրկին ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները, իսկ ահա Շանթ Սարգսյանը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց:   B մրցաշարում մեր շախմատիստներից 2 միավոր է վաստակել գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, իսկ C մրցաշարում՝ առաջին կարգային Արթուր Ղարագյոզյանը: