«Գերմանական կվինտետը» Արամ Աբրահամյանի մեկնաբանությամբ (տեսանյութ)
19-րդ դարի գերմանական մշակույթը ներկայացնող հինգ մեծանուն կոմպոզիտորների՝ Բեթհովենի, Շուբերտի, Շումանի, Բրամսի և Բրուքների կյանքին և ստեղծագործությանը այսուհետ կարող ենք ծանոթանալ լրագրող, երաժշտագետ Արամ Աբրահամյանի «Գերմնական Քվինտետ» գրքի միջոցով։ ։ «Գիրք գրելը այս ֆորմատով, այս մատուցմամբ էլի լրագրություն է, պարզապես լրագրություն, որը պատմում է պատմություն այն առարկաների մասին, որոնք ես լավ գիտեմ, այսինքն ես դարձյալ շարունակում եմ որպես լրագրող աշխատել»,- ասում է Արամ Աբրահամյանը։ Գրքի շնորհադեսը տեղի ունեցավ Կոմիտասի անվան թանգարանում։ Այն գիրք չէ կոմպոզիտորների կյանքի և ստեղծագործությունների մասին ։ «Ես հավակնում եմ ցույց տալ, թե ինչպես է մարդը հավակնում կամ հակադրվում միկջավայրին, մարդու և նրա ժամանակի ներդաշնակությունը կամ ոչ ներդաշնակությունը»,- նշում է հեղինակը։ Գրքի խմբագիր Սեդա Շեյրանյանը կարծում է, որ գիրքը կհետաքրքրի նաեւ գերմանացի ընթերցողին։ Թեեւ այն դեռ հայերեն է։ Հեղինակը փորձել է անդրադառնալ հանճարեղ երաժիշտների այսպես ասած ոչ այնքան հայտնի և հաջողված գործերին։ Արամ Աբրահամյանը ավելացնում է, որ գիրքը կհամարի հաջողված, եթե այն ընթերցողին դրդի ունկնդրել այդ կոմպոզիտորներին