A
A
Սամբիստ Դավիթ Պետրոսյանը բրոնզե մեդալ է նվաճել
2018թ. փետրվարի 15-17-ը Մինսկում 17-րդ անգամ անցկացվեց սամբոյի Բելառուսի բաց առաջնությունը, ուր խաղարկվում էին երկրի նախագահ Լուկաշենկոյի մրցանակները: Աշխարհի շատ երկրների առաջատար մարզիկների թվում ասպարեզ մտան նաեւ Հայաստանը ներկայացնող սամբիստներ, որոնցից Դավիթ Պետրոսյանը, որը հանդես էր գալիս մարտական սամբոյի 82 կգ քաշային կարգում, նվաճեց բրոնզե մեդալ: Հատկանշական է, որ մրցումներն անց էին կացվում Մինսկի մարզապալատում, որը 2019-ին հյուրընկալելու է 2-րդ Եվրոխաղերի (եվրոպական օլիմպիական խաղեր) մասնակիցներին: Հայաստանի սամբոյի ֆեդերացիա