Live.Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովից (տեսանյութ)
ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Ելք» դաշինքի առաջարկը՝ գնաճը մեղմելու համար հարկային փոփոխությունները չեղարկելու մասով։ «Մենք ըստ էության ոչ թե դրամատիկ փոփոխություն ենք առաջարկում, այլ ընդամենը 2018 թվականի հունվարի մեկի կամ 2017 թվականի դեկտեմբերի 31-ի ստատուս քվոյի գանք։Այսինքն հետ գնանք նախկին հարկային դրույքաչափին։ Մենք քաղաքացիներին օրենսդրական փոփոխություններով ստիպել ենք, սադրել ենք, որ այդքան ավել ծախսի։ Բոլորս կանխատեսում էինք, որ գնաճ է լինելու, բայց կարծես չէինք պատկերացնում, որ էս աստիճան, քանի որ այսպիսին է վիճակը, ապա վերադառնանք դեկտեմբերի ստատուս քվոյին, մինչև հասկանանք ինչ ա կատարվում։ Պաշտոնական վիճակագրությունը կրում է քարոզչական դրույթ»,- ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ եթե Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ստուգումներից հետո հանգել է այն եզրակացության, որ գնաճը միայն ակցիզային հարկի պատճառով է, ապա պետք է չեղարկել հարկային փոփոխությունը։ Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը նշեց, որ քննարկման հարց է, թե գնաճի պատճառը ակցիզային հարկի դրույքաչափերն է։ «Չնայած ՏՄՊՊՀ հունվար ամսին հանդես եկավ հայտարարությամբ և հայտնեց, թե գնաճը հետևանք է ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման, ես՝ որպես տնտեսագետ, մի փոքր սկեպտիկ վերաբերվեցի դրան, որովհետև կարծում էի, որ որոշակի իքս ժամանակահատված է անհրաժեշտ, որ կարողանանք գնահատել թե՛ հարկ վճարողների վարքագիծը, թե՛ միջազգային տենդենցները, թե՛ հարկային օրենսգրքի ներմուծած ազդեցություններչը։ Բայց ես իմ կոլլեգաների ասածը որպես ճշմարտություն չեմ վիճարկում, սակայն որպես տնտեսագետ կսպասեի մի երեք-չորս ամիս , կուսումնասերի այդ երեք գործոնները, նոր կանեի հայտարարությունը։ Միանշանակ հայտարարել, թե դա հարկային փոփոխությոան արդույք է, ձեռնպահ կմնայի։ Լինելով կառավարության ներկայացուցիչ՝ որևէ հիմք չունեմ վիճարկելու իմ կոլլեգաների ասածը»,- հավելեց Դավիթ Անանյանը։ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց, թե կա՞ն հաշվարկներ, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հաշվարկել է, թե որքան պետք է ավելանա քաղաքացու եկամուտը, որպեսզի կարողանա դիմագրավել գնաճին։ Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ տնտեսական հանձնաժողովում շեշտեց, որ իրենց խնդիրը ոչ թե քաղաքացիների եկամուտների ավելացումն է, այլ գոնե քաղաքացիների եկամուտները չպակասեն։ «Սոցիալական բեռի ծանրացումը նշանակում է արտագաղթի ավելացում։ Ամեն անգամ շուկան, երբ գնաճի ազդակ է ստանում, վեց անգամ գինը բարձրացնում է, իսկ երբ տաս անգամ գնանկման ազդակ է ստանում, չի իջեցնում գները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա չափազանց մեծ խնդիր է և ինքնին քաղաքական խնդիր է և մենաշնորհների արդյունք։