A
A
Աշոտ Կարապետյանը ստացավ իր դահուկները
Ձմեռային օլիմպիական խաղերում առանց դահուկի մնացած հայաստանցի լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի խնդիրը լուծված է: Այդ մասին հայտնել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Մեկ զույգ դահուկ եւ մարզակոշիկ է տրամադրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, մյուս զույգը՝ ֆեդերացիան: Ինչպես հայտնում է գլխավոր քարտուղարը, Մոսկվայից տեղափոխումն ապահվել է իր եղբայրը՝ Fischer and Fischer Russia ընկերության աջակցությամբ: Աշոտ Կարապետյանը օլիմպիական խաղերում կմասնակցի մեծ ոլորավայրէջքի մրցումներին, որը տեղի կունենա փետրվարի 22-ին: