Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փհենչհան-2018. Կատյա Գալստյանը կրկնեց Միքայել Միքայելյանի արդյունքը

Սպորտ
sport-dahuk

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում այսօր պայքարի մեջ մտավ մեր միակ մարզուհին՝ Կատյա Գալստյանը։ 10 կմ դասական ոճով դահուկավազքում որակավորման փուլում նա ցույց տվեց 30:25.1 արդյունք եւ 90 մասնակիցների մեջ գրավեց 72-րդ տեղը։ Այս ձեւում օլիմպիական չեմպիոն հռչակվեց նորվեգացի Ռագնիլդ Հագան, որը մրցատարածությունն անցավ 25:00.5 րոպեում։ Կատյա Գալստյանն ավատեց ելույթները Փհենչհան-2018-ում, քանի որ նա այլեւս իրավունք չունի մասնակցելու մնացած մրցումներում: Հիշեցնենք, որ մեր միակ դահուկորդը՝ Միքայել Միքայելյանը, սպրինտ մրցաձեւում նույնպես գրավել էր 72-րդ տեղը: