Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տնօրենի խոտը չեմ հավաքել, ինչի համար զրկվել եմ աշխատանքից» (տեսանյութ)

Մարզեր
Untitled-14

Աքորի դպրոցում սկսվող կրճատումների մասին հավաքարար Գոհար Թաթոյանը մի քանի անգամ տնօրենից է լսել, սակայն ավել հաստիքների  կրճատման մասին խոսակցություններին զուգահեռ, դպրոցի տեխանձնակազմը տիկին Գոհարի խոսքով՝ համալրվել է նոր աշխատեղերով։ «Օրերից մի օր էլ տեհանք իրա բիձու տղենա գալիս, իրա բիձու տղի կնիկը էկավ գործի։ Ասի, վույ Մարետա, էդ ոնցա՞, որ կրճատումներ կա, դու գործի ես եկել, ասեց՝ հա, ինձ գործիյա ընդունել»։ Ամիսներ առաջ տիկին Գոհարը նկատողություն է ստացել տնօրենից, աշակերտի նստարանի տակ ընկած բուլկին չթափելու համար և այդ պատճառաբանությամբ ազատեվել  աշխատանքից։ Դպրոցի հավաքարարը սակայն հավաստիացնում է, որ իրեն աշխատանքից ազատել են  դպրոցի տարածքում աճող տնօրենի սեփական խոտը չհավաքելու համար։ Մանրամասները՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում