Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Յուվենթուս» - «Տոտենհեմ» խաղում երկու ռեկորդ է սահմանվել

Սպորտ
a1liga-rekord

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Յուվենթուս» - «Տոտենհեմ» խաղում միանգամից երկու նոր ռեկորդ է սահմանվել:    Նախա իտալական ակումբի հարձակվող Գոնսալո Իգուաինը արձանագրել է մրցաշարի ամենաարագ դուբլը: Արգենտինացի ֆուտբոլիստը երկու գոլ խփել է 8 րոպե 7 վայրկյանի ընթացքում: Այդպիսով, նա գերազանցել է Միլանի «Ինտերի» խաղացող, իր հայրենակից Խուլիո Կրուսի նվաճումը: վերջինս 2006-07թթ չեմպիոնների լիգայում Մոսկվայի «Սպարտակի» հետո խաղում դուբլի հեղինակ էր դարձել 8 րոպե 30 վայրկյանում: Չեմպիոնների լիգայի երկրորդ անհատական ռեկորդը սահմանել է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը: Նա դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը մրցաշարում անցկացրած մեկնարկային 9 խաղերում կարողացավ 9 անգամ գրավել մրցակիցների դարպասը: Նախկինում ռեկորդը պատկանում էր իտալական «Լացիոյի» հարձակվող Սիմոնե Ինձագիին, որը 9 գնդակ խփել էր 10 խաղում: Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Յուվենթուս» - «Տոտենհեմ» խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2: