Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միքայել Միքայելյանը 72-րդն է օլիմպիական սպրինտում

Սպորտ
sport-olimpiada-13.02.

Հարավկորեական Փհենչանում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում այսօր առաջին անգամ մրցուղի ելավ Հայաստանի դահուկորդ Միքայել Միքայելյանը: Տղամարդկանց 1,5 կմ սպրինտում նա ցույց տվեց 3:37.40 արդյունք եւ զբաղեցրեց 72-րդ տեղը: Այդպիսով, մեր դահուկորդը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը եւ դուրս մնաց պայքարից: Հիշեցնենք, որ կանանց սպրինտում պետք է հանդես գար մեր մյուս ներկայացուցիչը` Կատյա Գալստյանը, սակայն նա չէր հայտավորվել: Փետրվարի 15-ին նա պետք է մասնակցի արդեն 10 կմ ազատ ոճի մրցավազքում: Միքայել Միքայելյանի հաջորդ մեկնարկը տեղի կունենա փետրվարի 16-ին, 15 կմ ազատ ոճ դահուկավազքում: