Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալբերտ Ազարյան. «Մեր երկրում ծանր վիճակում է մարմնամարզությունը»

Սպորտ
sport-azaryan

Օղակների արքա, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, երեկ նշել է ծննդյան 89-ամյակը: «Ես ինձ վատ չեմ զգում, պարզապես վերջերս մի փոքր զգացնել է տալիս նախկինում ստացած ոտքիս վնասվածքը, որի պատճառով հրաժարվել եմ երեկոյան զբոսանքներից: Սակայն ամեն օր մտնում եմ մարզադահլիճ, հետեւոմ եմ մեր հավաքականի տղաների մարզումներին՝ զուգահեռաբար կատարելով առողջարարական վարժություններ»: Լեգենդար մարզիկին ներկայումս ավելի շատ մտահոգում է իր սիրած մարզաձեւի կարգավիճակը հանրապետությունում:  «Խորհրդային տարիներին հանարպետությունում գործում էին 320 մարմնամարզության դպրոցներ եւ խմբակներ: Այսօր Երեւանում մնացել է երկու նման մարզօջախ՝ Հրանտ Շահինյանի եւ իմ անվան դպրոցները: Ես շատ վատ եմ զգում, որ մեր երկրում այսպիսի ծանր վիճակում է գտնվում մարմնամարզությունը, որը, կարելի է ասել, բոլոր մարզաձեւերի հիմքն է: Մարմնամարզությամբ զբաղվող երեխաներն այլ մարզաձեւերում հաջողության հասնելու ավելի մեծ հնարավորություն ունեն, քան նրանք, ովքեր չեն անցել այդ ուղին», - նշում է փորձառու մասնագետը: Չնայած եղած սուղ պայմաններին, Ալբերտ Ազարյանը մեծ հույսեր է կապում մեր մարմնամարզության ներկայսի սերնդի հետ: Նրա միակ երազանքն այն է, որ իր դպրոցի սաները նույնպես հաջողության հասնեն օլիմպիական խաղերում, ինչպես նախկինում դա արել են ինքն ու իր որդին՝ Էդուարդ Ազարյանը: