Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատանի ձյուդոյիստները 2 մեդալ նվաճեցին Իտալիայում

Սպորտ
a1judo-12.02.

Ձյուդոյի Հայաստանի պատանիների հավաքականը երեք մարզիկով մասնակցելով Իտալիայի Ֆոլոնիկա քաղաքում կայացած Եվրոպայի գավաթի խաղարկության փուլին, նվաճել է երկու մեդալ: 50 կգ քաշային կարգում Յուրի Իսրայելյանը չորս անընդմեջ մաքուր հաղթանակ (իպոն) տարավ եւ մտավ եզրափակիչ, որտեղ, սակայն, զիջեց ռուսաստանցի Իզնաուր Սաաեւին եւ զբաղեցրեց 2-րդ տեղը: 55 կգ քաշային Ստյոպա Դարբինյանը չնայած քառորդ եզրափակիչում պարտվեց ռուսասատանցի Սերգեյ Երոշենկոյին, սակայն հետո հաղթանակ տարավ սփոփիչ բոլոր մենամարտերում եւ արժանացավ բրոնզե մեդալի: 81 կգ քաշային կարգում հանդես եկած Մամիկոն Ավետիսյանը նախնական փուլերում հաղթելով իր մրցակիցներին, հասավ կիսաեզրափակիչ, որտեղ, ավաղ, պարտվեց սլովենցի Անդրեյ Յանկովսկուն: Երրորդ տեղի համար մրցամարտում մեր մարզիկը լրացուցիչ խաղափուլում զիջեց արգենտինացի Ագուստին Խիլին եւ ի վերջո զբաղեցրեց 5-րդ տեղը: Ինչպես տեղեկացնում է ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի լրատվական ծառայությունը, մեր ձյուդոյիստները փետրրվարի 12-14-ը նույն քաղաքում կմասնակցեն միջազգային ուսումնամարզական հավաքի, որից հետո կմեկնեն Իսպանիայի Ֆուենգիրոլա քաղաք, որտեղ  փետրվարի 17-18-ը տեղի կունենա Եվրոպայի գավաթի խաղարկության հերթական փուլը: