Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի է Լեւոն Արոնյանի առաջին մրցակիցը հավակնորդների մրցաշարում

Սպորտ
a1aronyan

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է մարտի 10-ին Բեռլինում մեկնարկող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի խաղացանկը:   Ըստ դրա, Լեւոն Արոնյանն առաջին տուրում սպիտակ խաղաքարերով կմրցի չինացի գրոսմայստեր Դին Լիժենի հետ: Այնուհետեւ մեր շախմատիստը հաջորդաբար կհանդիպի Շահրիյար Մամեդյարովի, Վլադիմիր Կրամնիկի, Սերգեյ Կարյակինի, Ալեքսանդր Գրիշչուկի, Ուեսլի Սոյի եւ Ֆաբիանո Կարուանայի հետ:   Մարտի 19-ին կմեկնարկի մրցաշարի երկրորդ շրջանը: Առաջին 5 տուրերում Լեւոն Արոնյանը կմրցի նույն մրցակիցների հետ, իսկ ահա նախավերջին 13-րդում նա կհանդիպի Ֆաբիանո Կարուանայի, ապա նոր Ուեսլի Սոյի հետ: Այն, թե ինչու է ՖԻԴԵ-ն նման փոխատեղում կատարել խաղացանկում, չի հայտնում:   Մրցաշարը կավարտվի մարտի 27-ին: Դրա հաղթողն իրավունք կստանա այս տարվա նոյեմբերին Լոնդոնում վիճարկել աշխարհի թագը գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ մրցամարտում: