Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» կրկին մեկնել է Բելեկ (տեսանյութ)

Սպորտ
a1alashkert-2

Այսօր մեկնարկեց «Ալաշկերտի» երկրորդ ուսումնամարզական հավաքը Բելեկում: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:   «Ալաշկերտի» պատվիրակությունը կրկին հանգրվանել է Granada Luxury 5-աստղանի հյուրանոցում: Հավաքի ընթացքում կշարունակվեն նոր ֆուտբոլիստների փորձարկումները: Թիմին կմիանան 5 արտասահմանցի ֆուտբոլիստներ` այդ թվում 3-ը Բրազիլիայից:   Նորեկներին փորձարկելու համար «Ալաշկերտը», հավանաբար, նախատեսված 3 ստուգողական հանդիպումների փոխարեն կանցկացնի 6 խաղ: Ներկայումս բանակցություններ են ընթանում:   «Ալաշկերտին» միացել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը, որը չէր մասնակցել Բելեկում կայացած առաջին ուսումնամարզական հավաքին: Ակումբը 1,5 տարով երկարաձգել է նրա վարձակալությունը:   Ալաշկերտցիների երեք ստուգողական հանդիպումների խաղացանկը. 15 փետրվարի՝ «Ալաշկերտ» - «Ամկար» (Ռուսաստան) 19 փետրվարի` «Ալաշկերտ» - «Կուբան» (Ռուսաստան) 22 փետրվարի՝ «Ալաշկերտ» - «Ատիրաու» (Ղազախստան) https://www.youtube.com/watch?v=o-Nw1Cdbzl8