Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արսեն Վենգեր. «Հարի Քեյնը որոշեց թիմերի միջեւ եղած տարբերությունը» (տեսանյութ)

Սպորտ
a1venger-1

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը այսպես է մեկնաբանել Անգլիայի 27-րդ տուրում «Տոտենհեմից» կրած նվազագույն հաշվով պարտությունը:   «Խաղը կավարտվեր մինչեւ ընմիջումը, եթե առաջին կեսում մենք օգտագործեինք մեր ունեցած 2-3 վտանգավոր պահերը: Երկրորդի սկզբում լիովին զիջեցինք մրցակցին: Գնդակ ընդունելուց հետո ավելի խառնվեցինք. եւ մրցակիցը կարող էր եւս մի քանի գոլ խփել: Հանդիպման վերջին 10 րոպեներին մենք պարտավոր էինք հավասարեցնել հաշիվը, սակայն մարզական բախտը երես թեքեց մեզանից: Ինչպես եւ սպասվում էր, խաղի ելքը վճռեց խփված մեկ գնդակը: Հարի Քեյնը որոշեց թիմերի միջեւ եղած տարբերությունը», - խաղից հետո ասել է ֆրանսիացի մասնագետը: