Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տոտենհեմը» հաղթեց «Արսենալին». Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց (տեսանյութ)

Սպորտ
a1arsenal-3

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի բացման խաղում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց նույն քաղաքի «Արսենալին»: Հանդիպումն անցավ հավասար պայքարում: Բավական է նշել, որ թիմերը գնդակին տիրեցին հավասար՝ 50-ական տոկոսով: Ավելին, տանտերերն ամբողջ խաղի ժամանակ կատարեցին 495 փոխանցում, իսկ հյուրերը՝ 509-ը: Տարբերությոնը կազմում է 14 փոխանցում, որոնք կարելի է կատարել 1-2 գրոհի ընթացքում: Իսկ  ահա արդյունավետությամբ «Տոտենհեմը» մի քանի անգամ գերազանցեց «Արսենալին»: «Սպուրները» 18 անգամ կարողացան պահեր որսալ եւ հարվածել մրցակցի դարպասին: Արսենալցիներին դա հաջողվեց միայն 6 անգամ: Արդյունքում, հանդիպման 49-րդ րոպեին «Տոտենհեմը» հերթական գրոհն ավարտվեց դարպասի գրավումով, երբ թիմի հարձակվող Հարի Քեյնը հաղթող դուրս եկավ օդային խայքարում եւ գլխի դիպուկ հարվածով գրավեց դարպասի ձախ անկյունը: «Արսենալում» հանդես եկող մեր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսեց թիմի մեկնարկային կազմում, սակայն երկրորդ խաղակեսի 65-րդ րոպեին փոխարինվեց: Նրա տեղը մտած Ալեքսանդր Լյակազետը երկու վտանգավոր պահեր ունեցավ, սակայն երկու դեպքում էլ վրիպեց:  «Տոտենհեմն» այս հաղթանակից հետո վաստակեց 52 միավոր եւ միանգամից բարձրացավ 3-րդ հորիզոնական՝ առաջ անցնելով «Լիվերպուլից» ու «Չելսիից»: «Արսենալը» նույն 45 միավորով մնաց 6-րդ հորիզոնականում: