Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2011-ին չէի մտածում, որ դուք Սահմանադրությունը պիտի փոխեք. Արմեն Սարգսյան

Քաղաքականություն
elq

ԱԺ Ելք խմբակցության հետ մեկ ժամից ավելի տեւած հանդիպում-քննարկումից ՀՀ նախագահի՝ ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանը բավարարված էր, թեեւ գիտեր, որ Ելքն իրեն դեմ է քվեարկելու.  «Հարգում եմ իրենց որոշումը. դա իրենց որոշումն է, սակայն դա չի նշանակում, որ «եթե»-ներից հետո ես դառնամ ՀՀ նախագահ իրենց հետ չեմ աշխատելու: Ընդհակառակը՝ նրանք ընդդիմադիր կուսակցություն են ու նպատակ ունեն հասարակության որոշակի մասի կարծիքը ներկայացնել»:             Սահմանադրությամբ ՀՀ նախագահ կարող է լինել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող եւ մշտապես բնակվող անձը: Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Արմեն Սարգսյանը չի խուսափում խոսել իր քաղաքացիության մասին, որը տարակարծություններից տեղիք է տվել. «Այո, ես եղել եմ Մեծ Բրիտանիայի քաղաքացի: 2000թ., երբ ես ազատվեցի դեսպանի պաշտոնից, ընդ որում էլի աշխատում էի առանց աշխատավարձի, դրանից հետո ես դիմել էի քաղաքացիության Բրիտանիայում եւ ստացել եմ քաղաքացիություն 2002թ.: Դրանից հետո քաղաքացիությունից հրաժարվել են 2011թ.: Հրաժարվեցի, քանի որ դրա կարիքն այլեւս չկար, այլ ոչ թե 2011թ. մտածում էի, որ դուք Սահմանադրությունը պիտի փոխեք, ես պետք է դեսպան դառնամ հետո էլ դառնամ թեկնածու»:             Նա անդրադարձավ նաեւ այլ հարցերի՝ մասնավորապես ասելով, որ գիտի անհատների, որոնք հասարակության կողմից գնահատվում են որպես քաղբանտարկյալ ու մեր երկրում նման մարդիկ չպետք է լինեն: Արմեն Սարգսյանն անդրադարձավ նաեւ լուրերին, թե ինքը գործակալ է. «Նաեւ՝ մասոն, այլմոլորկային, թամփլիեր, ինչ ուզեք...»:             Ելք խմբակցության ղեկավարն իր հերթին, մեկնաբանելով հանդիպման ընթացքը, թվարկեց այն հարցերը, որոնց շուրջ քննարկում են ունեցել՝ որպես ՀՀ ապագա վարչապետ Սերժ Սարգսյանի՝ հնարավոր առաջադրումը, մարտի մեկի դեպքերը, քաղբանտարկյալների առկայություն, «Ներման մասին» օրենք եւ այլն: «Ինքը պատասխանել է հարցերին, մենք իր պատասխանները ընդունել ենք ի գիտություն, ես կոռեկտ չեմ համարում նրա պատասխանները հրապարակելու, քանի որ կարծում եմ՝ այդ հարցերի շուրջ քննարկում կլինի հրապարակային, եթե նա ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվի»,- հայտարարեց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:               Հանդիպումը որեւէ փոփոխություն չի մտցրել Ելքի դիրքորոշման մեջ՝ նրանք դեմ են քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Ելքը շարունակում է պաշտպանել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: