A
A
Դավիթ Մանոյանը համալրեց «Ալաշկերտի» կազմը
Հայաստանի ֆուտբոլի գործող չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» շարունակում է ուժեղացնել կազմը: Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, «Ալաշկերտը» 1,5 տարվա պայմանագիր է ստորագրել Հայաստանի հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Դավիթ Մանոյանի հետ, որն այսօր իր առաջին մարզումն է անցկացրել թիմի կազմում: 27-ամյա ֆուտբոլիստը, մինչ այդ հանդես է եկել Կիպրոսի «Նեա Սալամինա» ակումբում, որը վերջերս երկկողմանի համաձայնությամբ ժամանակից շուտ խզել է մեր ֆուտբոլիստի հետ կնքած պայմանագիրը: