Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

100-ամյա Ներքին Բազմաբերդի այգիներն ու մշակահողերը չորանում են (տեսանյութ)

Հասարակություն
bazmaberd

Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղն ունի ոռոգման ջրի խնդիր, որի պատճառով անմշակ են մնում հողատարածքները, չորանում են այգիները: Կառավարությունը դոտացիաներ է տրամադրել գյուղին, որի միջոցով հարևան Պարտիզակ գյուղից ջուրը պոմպակայանով մղում են դեպի Բազմաբերդ, սակայն գյուղացիները պնդում են, որ դա թանկ է նստում: Նախկինում ավելի շատ էին ջուր մղում, հազիվ էր բավականացնում: Հիմա գյուղը մեծացել է, այգիները շատացել են և ջուրը չի բավականացնում: «Տարվա մեջ գոնե 3-4 անգամ այգիները պետք է ջրել»,- ասում է գյուղի բնակիչներից Խաչիկ Ղազարյանը: Գյուղն  այսօր կանգնած է նաև գործազրկության առջև: Նախկինում Ներքին Բազմաբերդում գործարան կար, որտեղ 100-ավոր մարդիկ էին աշխատում, իսկ այսօր այն փակվել է: Բազմաթիվ երիտասարդներ բուհն ավարտելուց հետո մնացել են առանց աշխատանքի, մի մասն էլ կարողացել է աշխատանք գտնել մայրաքաղաքում: Սոցիալական ծանր պայմանները նպաստել են արտագաղթին: Գյուղի բնակիչների մի մասը սեզոնային աշխատանքի է գնում հիմնականում ՌԴ ու վերադառնում, կան ընտանիքներ, որոնք արտագաղթել են մշտապես: Չնայած այս բոլոր դժվարություններին՝ բազմաբերդցին շարունակում է ապրել ու արարել: 2020 թվականին գյուղը կտոնի իր հիմնադրման 100 ամյակը: