Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբանները վաղը գործադուլ կանեն՝ ի նշան բողոքի (տեսանյութ)

Հասարակություն
UntitledD-rrcollage

Փաստաբանները վաղը բողոքի ակցիա են անցկացնելու։ Մեկօրյա գործադուլով իրենց դժգոհությունն արտահայտելու փաստաբանների դատական սանկցիաներ կիրառելու օրինագծին։ Կառավարությունը չի ցանկանում հետ կանգնել փաստաբաններին տուգանելու օրինագծի նախաձեռնությունից։ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշում է. «Սահմանադրական օրենքը ասում է, որ ցանկացած օրենքի նախագիծ պարտադիր պետք է երկու քննարկում անցնի։ Այսինքն որևէ նախագիծ, եթե պետք է օրենք դառնա, պետք է երկու ընթերցում անցնի»։ Այսօր ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է  կառավարության  կողմից ներկայացված  քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի նախագծի փաթեթը։ Վաղը արդեն քվեարկության է դրվելու Քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, որում ավելացվել է փաստաբանների նկատմամբ 100 հազար դրամ տուգանք կիրառելու դրույթը։ Ստացվում է, որ արհեստականորեն մտցնելով փաստաբանների տուգանքների կարգավորումները քաղաքացիական օրենսգրք, այն միագամից երկրորդ ընթերցման է դրվում ՝ առաց քննարկման։ Ըստ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի՝ արդարադատության նախարարության այս նախաձեռնությունը հակասահմանադրական է. «Արդարադատության նախարարությունը դա բացատրում է այնպես, որ կա ԱԺ կողմից ընդունված աշխատակարգ և այդ աշխատակարգով այդպիսի հնարավորություն տալիս է։ Սակայն այդ աշխատակարգը չի կարող հակասել սահմանադրական օրենքին, առավել ևս  սահմանադրական օրենքին, չի կարող այդ աշխատակարգով խեղաթյուրվել նախագծի ընդունման պարտադիր երկու փուլ անցնելը»։ Արա Զոհրաբյանը նաև շեշտում է, որ ցանկացած օրենքի հիմքում պետք է լինի օբյեկտիվ անհրաժեշտությունը, որն այս դեպքում բացակայում է։ Այսքան հրատապությամբ սահմանադրական օրենք խախտելով օրենքի նախագծում փոփոխություններ ու լրացումներ անելու կառավարության դիրքորոշումը տրամաբանական չէ փաստաբանների համար։ Փաստաբանների պալատի նախագահը նաև մի շարք հանդիպումներ է ունեցել ԱԺ խմբակցությունների հետ՝ փորձելով նրանց բացատրել օրինագծի անդառնալի հետևանքները։