Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միքայել Մելքումյան. մենք միանում ենք «Ելք»-ին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
wyR95nd8vZI

ԱԺ այսօրվա նիստին Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք նախաձեռնել են թանկացումների դեմ փետրվարի 16-ին հրավիրել ԱԺ արտահերթ նիստ` քննարկելու «Հարկային օրենսգրքում» մի շարք փոփոխություններ՝ թանկացումներ դեմ։  Արտահերթ նիստ  անցկացնելու համար անհրաժեշտ է 27 ստորագրություն։ Ով ուզում է, միանալ մեր նախաձեռնությանը, ձեւաթուղթը մեզնից կարող է վերցնել»։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք նախաձեռնել են ԸՕ փոփոխություններ, որով նախատեսում են հանել ռեյտինգային համակարգը. «Կառավարության հիմնավորումը ծիծաղելի է։ Գործադիրը կարծես թե ստանձնել է աշխարհագրական ուսուցչի դերը ու սկսել է տեղեկություն տալ, թե որտեղ ինչ կարգ է գործում. «Մեր նախագծի քննարկումը հետաձգվել է։ Դիմում եմ բոլոր ուժերին, այդ թվում` կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ին, որն իրենցից առաջ իր հայտարարության մեջ նշել էր, որ պետք է վերանայել այդ համակարգը։ Բոլորս էլ հասկանում ենք, որ այս համակարգը ապաքաղաքականացրեց ընտրությունները»: https://youtu.be/v7XKzZTgM28 ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով նշեց, որ այս հարցը օրակարգում է եւ ընդամենը հետաձգվել է։ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարման կարգով հայտարարեց, որ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում սահմանադրական օրենքի ոտնահարում է տեղի ունեցել. «Փաստաբանների նկատմամբ տուգանքների օրինագծի հետ կապված ապօրինի առաջարկություններն ընդունվել են։ Ես գրավոր տեղեկություն եմ փոխանցելու այդ մասին ԱՕ նախագահին։ 2-րդ ընթերցմամբ չի կարելի փոփոխություններ անել միանգամից երկու օրենքում` նշված դրույթը մի օրենքից մյուսը տեղափոխելով։ Էս նեյնիմ-նեյնիմները չենք հասկանում»: ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն իր հերթին հայտարարեց, որ իրենք միանում են Ելքին, քանի որ «Եկամտահարկի մասին» օրենքի հետ կապված մտահոգություններ ունեն. «Այն ոչ թե սեփական քաղաքացիների համար չէ, այլ հաշվին»: «Աչքներս լույս լինի` եւս մեկ արտահերթ նիստ»,- արձագանքեց Էդուարդ Շարմազանովը։