Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կկանոնակարգվի «Սևան» ազգային պարկի տարածքը

Քաղաքականություն
sevanavank

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն մշակում է առաջարկություններ՝ Լճաշեն - Սևան և Սևանի թերակղզու հատվածներում քաղաքաշինական կանոնակարգման վերաբերյալ: Նախատեսվում է Լճաշեն - Սևան հատվածում կառուցել ծովափնյա հետիոտն ճանապարհ, տալով մանրամասն գոտևորում, առանձնացնելով լողափի, հանգստի և սպասարկման այլ օբյեկտների համար գրավիչ տարածքներ, նպաստելով ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ կանոնակարգված նախագծի շրջանակներում: Թերակղզու հատվածում կմշակվեն կառուցապատման կանոնակարգման, արտաքին լուսավորության և դեպի եկեղեցի տանող աստիճանների՝ ավելի մեղմ թեքությամբ նախագծման առաջարկություններ: