Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live.Հանրահավաք և երթ՝ ընդդեմ թանկացումների. թարմացվող (տեսանյութ)

Քաղաքականություն
26962078_1973277089659343_37616f18151141905137_o

19.10 «Մենք առաջարկում ենք, արեք սա, լրացուցիչ բան է, բայց չեն լսում։ Սպանում են Հայաստանի տնտեսությունը։ Մենք ամեն ինչ առաջարկում ենք, այդ իշխանություններն են,  որ ոչ մի առաջարկություն չունեն, անում են էն՝ ինչ իրենց դրսից ասում են, ու անում են մի բան՝ իրենց տեղը, իրենց պաշտոնը, ուրիշ ոչինչ, վերարտադրության խնդիր են լուծում, ուրիշ ոչ մի խնդիր չունեն»,- ասաց ԵԼՔ դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը։ Այս պահին մեկնարկեց ԵԼՔ-ի երթը։ https://www.youtube.com/watch?v=WaJvKCr42o8 19.02 «Իշխանության  զանազան ներկայացուցիչներ մեկնաբանել են թանկացումները։ Երբ 41 տոկոսով թանկացավ կարագը, իսկ 37 տոկոսով խոզի միսը,  Աժ սոցիալական և տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահներ Հակոբ Հակոբյանը և Խոսրով  Հարությունյանը  ասացին, որ միևնույն է մարդիկ կարագ չեն ուտում, այլ կարտոֆիլ են ուտում։ Նրանց պետք է ասել, որ կարտոֆիլն էլ է թանկացել, շուրջ երեսուն տոկոսով։ Հնարեցին պարզաբանումներ, կարագը թանկացել է Նոր Զելանդիայի պատճառով, կարտոֆիլի արտահանման պատճառով»,- իր ելույթում նշեց ԵԼՔ պատգամավոր Արարատ Միրզոյանը։ ԱԺ լսումների ժամանակ  իշխանությունը թանկացումները տրամաբանված համարեց, ասում է նա. «Հետո ավելի հետաքրքրացավ։ Գյուղատնտեսության նախարարն ու տրանսպորտի նախարարը ավելացրեցին, որ թանկացումները նոր հորիզոններ են բացելու գյուղատնտեսության համար, պատկերացնում եք, և դիզվառելիքների թանկացումները հանգեցնելու է ուղևորափոխադրումների էժանացմանը։ նրանք երևի ուրիշ գիտություն գիտեն, որը մեզ հասու չէ։ Վեր կացավ ազգային վիճակագրության ծառայության ղեկավարը, ինչ որ թվեր ներկայացրեց, խառը կանաչին համեմատեց բենզինի հետ, մի այլ բանը՝ մի այլ բանի հետ, գումարեց, հանեց, սինուս-պլյուս, սինուս-կոսինուս, աբռակադաբռա  և ի՞նչ։ Ընդամենը կա երկու տոկոսի աճ, դուք չափազանցնում եք։ Ու էդ ընթացքում, ֆինանսների նախարարն ասաց, որ 2008-ին յոթ-ութ տոկոս էր , բա մարդ մեռա՞վ, էն ժամանակ մարդ չմեռավ, հիմա էլ չի մեռնի։  Ես էդ ժամանակ նստած մտածում էի, որ հիմա կբերեն ՀՀ գլխավոր հոգեբույժին, ով պաշտոնական տվյալներ կներկայացնի, թե էդ ժղովուրդը ցնդել ա, խոսում է թանկացումներից, բայց թանկացումներ չկան։ Կատակը՝ կատակ, բայց սա ցինիզմ է։ Երբ պետք է լինում, տաս հազար դրամով գնում են քաղաքացու ձայնը։ Եթե երկու հազար հոգի է դուրս գալիս փողոց, մտածում են՝ հենց այդ երկու հազարին է մտահոգում, չկա նման բան»։ https://www.youtube.com/watch?v=K63GJsZnwEE 18.47 «Ոչ ոք մեզանից բացի չի կարող իրողություն դարձնել փոփոխությունների օրակարգը։ Դա կարող ենք անել բացառապես տեր կանգներով մեր իրավունքներին»,- իր ելույթում Նշեց ԵԼՔ պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ հավելելով. «Մենք ունենք առաջարկություն, մենք կարող ենք նվազեցնել գները, եթե մենք վարենք խելացի քաղաքականություն։ Հունվարի մեկից ավելացել է բենզինի, գազի գինը։ Երբ ասում ենք, թե իջեցրեք, ասում են՝ բա թոշակը ո՞նց վճարենք։ Այսպիսի պոպուլիստական հայտարարությունների ներքո կարող են այնպես անել, որ գումարը բավարարի և թոշակին, և բանակի պահպանմանը։ Միջազգային արժույթի հիմնադրամը հրապարակել է, որ Հայաստանում երեսուն -հիսուն տոկոս տնտեսություն կա ստվերային, այդ մարդիկ ովքե՞ր են, ո՞ւմ հարկայինը չի կարողանում բացահայտել։ Մենք ունենք ստվեր, սա նշանակում է, որ կան արտոնյալ մարդիկ, ովքեր չեն վճարում հարկեր։ Իշխանությունները կարող են մրցունակ դարձնել շուկան, բայց ոչ՝ օգնում են մոնոպոլիստներին։ Այս ամենից կա ելք, յուրքանչյուրիդ ներկա գտնվելն է լուծումը։ Այնպես որ իմացեք, որ դուք անփոխարինելի եք։ Մեզ հետ միասին կկանգնենք այս թանկացումները կասեցնելու գործընթացին, ապա արդյունքի կհասնենք» https://www.youtube.com/watch?v=bmJSfdVWQJc 18 30  «Ելք» դաշինքից ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցող հանրավաքի ժամանակ նշեց, որ այս  ակցիան էլ հրավիրված է նույն թեմայով՝ ո՛չ  թանկացումներին և հարկային բեռի ավելացմանը։  Նա նշում է, որ չկա աշխատավարձի բարձրացում, չկա թոշակ-նպաստի  բարձրացում։ Անդրադառնալով թանկացումների թեմայով ԱԺ լսումներին՝ավելացնում է. «Լսումներ կազմակերպվում են մի բանի համար, երբ մի բան պարզ չէ։ Ինչի՞ մասին էին այս լսումները։ Իբր մեղմելու մասին էին, բայց իրականության մեջ դարձան ձեռք առնելիք։ Հայտարարվեց, թե գիտնականները պարզել են, որ կարագն ավելի օգտակար է քան ձեթը և դրա համար է բարձրացել։ Հետո հարց ու պատասխան՝ վարչապետը ասում է հարևանների հետ համեմատած մեր մոտ գնաճը քիչ է, ասում են բենզինը վրաստանում ավելի թանկ է, եթե թանկացել ա գազով երթևեկեք, եթե գազը թանկացել է, ոտքով երթևեկեք։ Սա խոսում է այն մասին որ մենք ունենք ոչ ադեկվատ իշխանություն, իրականությունից կտրված։ Մենք ինչ ենք պահանջում՝ որ հունվարից սկսած թանկացումները  ակցիզային հարկի պատճառով է, կապ չունի միջազգային գների հետ։ և ցինիզմ է, որ այս ֆոնին նրանք բենզինը նորից թանկացնում են։ Ակցիզային հարկը հետ վերադարձնել մինչև հունվարի մեկը եղած դրույքաչափերին» Վաղը խորհրդարանում կլինի ստորագրահավաք, որի արդյունքում պետք է հրավիրվի արտահերթ նիստ՝ մեկ օրակարգով։ Հարկային օրենսգրքում փոփոխություն իրականցնելու օրակարգը միայն։ https://youtu.be/rvQQTVFKS5E ............................................. Փետրվարի 5-ին` ժամը 18։00-ին, «Ելք» դաշինքը հրավիրել է մասնակցելու թանկացումների դեմ կազմակերպվող հանրահավաք-երթին։ Հանրահավաքը կմեկնարկի ժամը 18։00-ին, որից հետո նախատեսվում է երթ։ Երթի երթուղին է․ Շառլ Ազնավուրի հրապարակ-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովայի պողոտա-Աբովյան փողոց-Շառլ Ազնավուրի հրապարակ: Սա «Ելք» դաշինքի երկրորդ երթն է ընդդեմ թանկացումների: Այսօր իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գրել էր, որ ոստիկանությունից այցելում են ակտիվիստներին և խնդրում չմասնակցել այսօրվա հանրահավաք-երթին։ Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, Երեւանում տեղի ունեցավ ԵԼՔ դաշինքի առաջին երթն ընդդեմ գնաճի: «Ոչ թանկացումներին» կագախոսով երթը մեկնարկեց «Մոսկվա» կինոթատրոնի մոտից եւ ընթացավ Աբովյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա, Թումանյան փողոց եւ ավարտվեեց Հյուսիսային պողոտայում: