Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խառնաշփոթ՝ Արամ Մանուկյանի արձանի կառուցման շուրջ (տեսանյութ)

Հասարակություն
Untitled-4

Արդեն մի քանի օր է սոց ցանցերում քննարկվում է Հայ պետական ու ռազմական գործիչ, Առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի արձանի կառուցման հետ կապված խնդիրը։ Ինչպես հայտնի է Երևանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Արամ Մանուկյանի արձանի մակետի լուսանկարը, ինչպես նաև հրապարակել մրցութային հանձնաժողովի կազմը: Արամ Մանուկյանի արձանի մրցութային հանձնաժողովի անդամ, նկարիչ Հաղթանակ Շահումյանը տարակուսած է, թե Արամ Մանուկյանի այդ ինչ արձանի լուսանկար է հրապարակվել համացանցում, քանի որ 2 փուլով անցած մրցույթում նման տարբերակ չի քննարկվել և քվեարկվել։ Հաղթանակ Շահումյանը հավաստիացնում է, որ Արայիկ Հարությունյանի տարածած  տարբերակը չի եղել և անգամ չգիտի՝ ով է հեղինակը: Արվեստագետը նշում է, որ հանձնաժողովի նիստերին ինքը ներկայացված տարբերակը չի տեսել: «Հնարավոր է քննարկել են, բայց ես ներկա չեմ եղել»,-ասում է նա և ավելացնում՝ ներկայացված է եղել էսքիզ, որը պետք է դառնա քանդակ, իսկ քանդակները ծավալային փոփոխության ենթարկելու դեպքում նույնպես փոփոխվում են: Արամ Մանուկյանի արձանի պարագայում կոմպոզիցիոն սկզբունքը պահպանվել է, սակայն գեղարվեստական մոտեցումն է փոխվել: Անդրադառնալով արձանի տեղին՝ Հաղթանակ Շահումյանը նշեց, որ դա հանձնաժողովը չի որոշում: Որքան տեղեկացված է՝ տեղը ճարտարապետական լուծում պետք է ստանա, ինչ-որ նոր շինություններ պետք է կառուցվեն և այլն: Լրագրողների հարցին՝ ինչով է պայմանավորված անճաշակ ճարտարապետական կոթողների տեղադրումը մայրաքաղաքում, նկարիչը պատասխանեց՝ անտաբերությունից է: