Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. «Արսենալ» - «Էվերտոն». Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է մեկնարկային կազմում (տեսանյութ)

Սպորտ
a1arsenal-everton-3.02.

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին անգամ հայտավորվել է իր նոր թիմի Լոնդոնի «Արսենալի» մեկնարկային կազմում:   Այսօր լոնդոնյան ակումբը Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի շրջանակում սեփական դաշտում կընդունի Լիվերպուլի «Էվերտոնին»:   Ըստ նախնական տվյալների Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա կիսապաշտպանության աջ եզրում: Նա, ինչպես նաեւ Մեսուտ Օզիլն ու Ալեքս Իվոբին կօգնեն միակ հաստիքային հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին:   «Արսենալ» - «Էվերտոն» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 21:30-ին: Ֆուտբոլասերները հանդիպումը կարող են դիտել նաեւ մեր կայքէջում՝ ստորեւ: Հանդիպման ուղիղ ընթացքը՝ այստեղ, այստեղ և այստեղ