Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պեպ Գուարդիոլան ոչ-ոքիից հետո չորսօրյա հանգիստ է տվել սաներին (տեսանյութ)

Սպորտ
a1mc

«Մանչեսթեր Սիթին» ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում հյուրընկալվելիս անսպասելի ոչ-ոքի խաղաց «Բառնլիի» հետ, չնայած առաջինը բացեց հաշիվը:   Հանդիպման 22-րդ րոպեին Դանիլոն հեռահար հարվածով առաջ մղեց մանչեսթերցիներին: Դրանից հետո նրանք ձեռքից բաց թողեցին մի քանի ռեալ գոլային պահեր, իսկ ահա 82-րդ րոպեին տանտերերի ձեռնարկած հազվագյուտ գրոհներից մեկն ավարտվեց դարպասի գրավումով: Աչքի ընկավ իսլանդացի ֆուտբոլիստ Յոհան Գուդմունդսոնը:   Խաղից հետո «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գուրադիոլան մեկնաբանելով ոչ-ոքի արդյունքը, ասել է, որ ինքն ավելի շատ հիասթափված է իր սաների համար, որոնք շատ լավ խաղ են ցուցադրել, սակայն չեն կարողացել ճաշակել հաղթանակի բերկրանքը: Իսպանացի մասնագետը նշել է նաեւ, որ թիմի պլաններում ոչինչ չի փոխվել:   «Մենք շատ ծանր ձմեռային շրջան ենք անցկացնում: Մեզ առաջիկայում սպասվում են դժվարին խաղեր առաջնությունում եւ չեմպիոնների լիգայում: Դրա համար ֆուտբոլիստներին եւ մարզիչներին չորսօրյա հանգիստ ենք տվել, որպեսզի նրանք մի փոքր ցրվեն ֆուտբոլից եւ ավելի շատ ժամանակ անցկացնեն իրենց ընտանիքների հետ», - ասել է հայտնի մասնագետը: