Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայազգի Կարո Մուրատը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ

Սպորտ
a1karo-1

Գերմանիայում լույս տեսնող BOXSPORT ամսագրի հարցման արդյունքներով մրցաշրջան-2017-ում Գերմանիայի «Տարվա բռնցքամարտիկ» է ճանաչվել հայազգի 34-ամյա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրատը:   Նա հավաքել է 1284 ձայն եւ առաջ է անցնել մյուս երեք թեկնածուներից՝ Վլադիմիր Կլիչկոյից, Յուրգեն Բրահմերից եւ Տիրոն Ցուգեից:   Այդպիսով, EBU-ի վարկածով Եվրոպայի չեմպիոն Կարո Մուրատն այդ տիտղոսը խլեց իր հայրենակից, աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամից, որը յոթ տարի շարունակ ճանաչվել էր Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ: