Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաթնասունների կմախքները՝ համալսարանից դպրոց (տեսանյութ)

Հասարակություն
00220.MTS_snapshot_00.00_2018.02.02_18.19.44

Ավելի  քան 2000 նմուշ՝ կաթնասունների կմախքներից մինչև բնության յուրահատուկ  անոմալիաներ, որոնք հավաքվել են 87 տարվա ընթացքում։  Այս ցուցանմուշները  այլեւս իրենց տեղերում չեն։  Հայաստանի ազգային ագրարային համալսարանի  Անատոմիական թանգարանը տեղափոխվում է Երևանի Գրիբոյեդովի դպրոց՝ կառավարության որոշմամբ։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոռեկտոր Յուրի Մարմարյանը չի ցանկանում մեկնաբանել կառավարության որոշումը,- «Բա դա մեր խնդի՞րն է, բացարձակապես, բացարձակապես մեր խնդիրը չէ ։ Կա կառավարության որոշում, մենք կատարում ենք, կառավարության որոշումները մենք իրավունք չունենք մեկնաբանելու»։     Պարոն Մարմարյանը վստահեցնում է, որ թանգարանի ցուցանմուշները տեղափոխման արդյունքում  չեն վնասվի,-«կտեղափոխվենք այդ մասնաշենք ուսումնական պրոցեսը կազմակերպերելու։ Նույն թանգարանը ավելի ընդարձակ տարածքում կտեղավորվի այն շենք որը տրամադրել են մեզ, դա Գրիբոյեդովի դպրոցն է»։ Ի դեպ, Անատոմիական գիտաուսումնական թանգարանն այսօր էլ իր ցուցանմուշների քանակով և որակով  լավագույններից  է նախկին ԽՍՀՄ նմանատիպ թանգարանների շարքում, գերազանցելով նույնիսկ Մոսկվայի Կ. Սկրյաբինի անվան Անասնաբուժական բժշկագիտության և կենսատեխնոլոգիական համալսարանի նմանատիպ անատոմիական թանգարանին: