Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տեռորի՛ստ Էրդողան» Հայաստանի քրդական համայնքի բողոքի ակցիան՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ (տեսանյութ)

Հասարակություն
Unetitleddd

Այսօր՝ փետրվարի 2-ին, Հայաստանի քրդական համայնքը բողոքի ցույց է իրականացրել Երևանում՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց: Ցույցի նպատակն էր Աֆրինում՝ Թուրքիայի իրականացվող հանցագործությունների մասին բարձրաձայնելը: «Տեռորի՛ստ Էրդողան» վանկարկումներով նրանք պահանջում էին ՄԱԿ-ից և գերտերություններից՝ չլռել: Քրդական համայնքը ներկայացնող Կնյազ Հասանովը հայտարարել է, որ թուրքական ԶՈՒ-ն ինքնաթիռներով ռմբակոծում է Աֆրին քաղաքը և նրա շրջակա գյուղերի խաղաղ բնակչությանը՝ արգելված զինատեսակներով: «Այդ հարձակումը կատարվում է ռուսական կողմի համաձայնությամբ, ՆԱՏՕ-ի ԶՈւ-ի զինամթերքով և ՄԱԿ-ի լռությամբ, որը նպաստում է տեղի խաղաղ բնակչության ոչնչացմանը»,-հայտարարեց նա: Նրանց բողոքը լսեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի անվտանգության խորհրդատու Ինոք Փեննի-Լարյին: Ցուցարարները նամակ հանձնեցին նրան, խնդրելով, որ Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը և միջազգային հանրությանը ուշադրության արժանացնեն ստեղծված իրավիճակը: