A
A
Հանրապետության ճանապարհները՝ ժամը 09:30-ի դրությամբ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Թումանյան, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին և Ջաջուռի լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն