Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոնգրեսականներին տեղափոխող գնացքը հարվածել է բեռնատարին: Կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
C5E04DBB-5E0A-44A1-A79D-703DE125976B_w1023_r1_s

Ամերիկայի Ձայն Մեկ տասնյակից ավելի հանրապետական կոնգրեսականներ և սենատորներ ուղևորվում էին Վեստ Վիրջինիա նահանգ ՝ մասնակցելու Հանրապետական կուսակցության արտագնա հավաքին, երբ օրենսդիրներին տեղափոխող գնացքը հարվածել է աղբ հավաքող բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետևանքով զոհվել է բեռնատարի վարորդը: Որոշ կոնգրեսկաններ ստացել են թեթև վնասվածքներ: Նախագահ Թրամփն առաջիններից էր, ով արձագանքեց պատահարին: «Մենք դեռևս չունենք ամբողջական պատկերը, սակայն հայտնի է, որ գնացքն է հարվածել բեռնատարին, որը շարժվում էր սովորական արագությամբ: Մենք սպասում ենք ամբողջական զեկույցին: Բեռնատարի վարորդը, ցավոք, զոհվել է, իսկ կոնգրեսականները ճանապարհին են դեպի հավաքատեղին»,- հայտարարել է նախագահը: Գնացքում գտնվող օրենսդիրներից շատերը սոցիալական ցանցերի միջոցով հաղորդել են, որ լուրջ վնասվածքներ չեն ստացել։ «Լսվեց ուժեղ ձայն , և գնացքը կտրուկ առաջ մղվեց՝ մեզ բոլորիս նետելով առաջ»,- պատմել է գնացքի ուղևոր, կոնգրեսական Լարի Բաքշոնը: Կոնգրեսականը պատմել է նաև, որ այն բանից հետո, երբ համոզվել են, որ այն ահաբեկչական գործողություն չէ, նրանք դուրս են եկել գնացքից՝ փորձելով օգնել վիրավորներին, որոնց օգնություն էին ցույց տալիս նաև բժիշկները: Փոխնախագահ Փենսը հանրապետականների հավաքին իր խոսքն ասաց նույն օրն ավելի ուշ։ «Մենք ցավակցում ենք զոհվածների ու վիրավորների ընտանիքներին: Փառք Աստծո, չեղան ավելի շատ զոհեր: Երախտապարտ ենք առաջին արձագանքողներին, մասնավորապես ոստիկանությանը, հրշեջ ծառայությանը, բժիշկներին իրենց արագ արձագանքի համար»,- հայտարարել է Փենսը: Պատահարը տեղի ունեցավ Վեսթ Վիրջինիա նահանգի Շարլոթսվիլ քաղաքից 30 կիլոոմետր հեռավորության վրա: