A
A
«Ալաշկերտն» ոչ-ոքի է խաղացել Ուզբեկստանի չեմպիոնի հետ
Այսօր Երեւանի «Ալաշկերտն» առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել թուրքական Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում: Մրցակիցը Ուզբեկստանի ուժեղագույն ակումբն էր` Տաշքենդի «Լոկոմոտիվը»: Ինչպես նշում է ակումբի պաշտոնական կայքը, Հայաստանի եւ Ուզբեկստանի չեմպիոնների հանդիպումն անցել է լարված պայքարում եւ ավարտվել մարտական ոչ-ոքիով` 1:1: Առաջին խաղակեսում գոլեր չեն գրանցվել, իսկ 69-րդ րոպեին գեղեցիկ գրոհի արդյունքում «Ալաշկերտին» առաջ է մղել փորձաշրջան անցնող թիմի նորեկներից մեկը: Սակայն խաղի վերջին րոպեին «Լոկոմոտիվը» կարողացել է հավասարեցնել հաշիվը` 1:1: Բելեկում կայանալիք երկրորդ ստուգողական խաղում «Ալաշկերտը» փետրվարի 4-ին կհանդիպի Ղազախստանի բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած «Կիզիլ-Ժարի» հետ: