Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արոնյանը ձեռքից բաց թողեց հաղթանակը՝ վճռական պարտիայում

Սպորտ
sport-aronyan-1.02.

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ջիբրալթարի Մասթեր մրցաշարի վերջին տուրում, չնայած Հիկարու Նակամուրայի հետ պարտիայի ընթացքում առավելություն ուներ: Մեր շախմատիստը մինչեւ 24-րդ քայլն անթերի անցկացրեց եւ դիրքային մեծ առավելություն ստացավ: Սակայն հաջորդ քայլում նա կոպիտ սխալ թույլ տվեց, նավակը փոխանակեց երկու զինվորի հետ եւ մրցակցին հնարավորություն տվեց հավասարեցնել դիրքը: Արդյունքում, 30-րդ քայլին Լեւոն Արոնյանը ստիպված հաշտություն կնքեց եւ զրկվեց մրցաշարի միանձնյա առաջատար դառնալու հնարավորությունից, քանի որ մինչ այդ նրա հետ համաքայլ ընթացող երկու շախմատիստները՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու Ռիչարդ Ռապորտը ոչ-ոքի էին խաղացել: Մեր շախմատիստը վաստակեց 7,5 միավոր եւ վերը նշված շախմատիստների հետ այժմ բաժանում է առաջին հորիզոնականը: Մրցաշարի հաղթողը պարզ կդառնա միայն լրացուցիչ գործակիցների հաշվարկումից կամ էլ թայ-բրեյքից հետո: Այդ մասին մենք լրացուցիչ կհաղորդեն մրցաշարի վերջնական ավարտից հետո: